Ովքե՞ր կլինեն խաղաղապահները, կարծում եմ՝ ամենաօպտիմալ տարբերակը Ռուսաստանն է. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24»-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին:

Ուկրաինա 24-ի հաղորդավարի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ հակամարտության օպտիմալ լուծումներից մեկը կարող է լինել խաղաղապահների տեղակայումը, որքանո՞վ է հնարավոր Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը մոտ ժամանակներս. այս պահին հակառակ կողմը բացառում է դեպքերի զարգացման այս տարբերակը, նախագահ Սարգսյանը պատասխանել է:

«Որքան ես հասկանում եմ՝ հենց հակառակ կողմն է բացառում սա, քանի որ մտածում են, թե իրենք առաջ են շարժվում, ու խաղաղապահներ պետք չեն: Սա սովորական պատմություն է: Ինչպես ասացի, նման գործընթացների ականատես ենք եղել նաև 30 տարի առաջ՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Կարծում եմ՝ այս պահին խաղաղապահների կարևորությունն այն է, որ կա երրորդ կողմ»,-ասել է նախագահը:

Ըստ Արմեն Սարգսյանի՝ 26 տարի 2 կողմերը քիչ թե շատ իրենց զուսպ էին դրսևորում՝ առանց խաղաղապահների, և ըստ նախագահի՝ անգամ կարելի էր գովազդել, թե տեսե՛ք, Հայաստանում, Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև խաղաղապահներ չկան, իսկ զինադադարը պահպանվում է:

«Սակայն «աչքով տվեցին», այն պատճառով, որ հայտնվեց երրորդ դերակատարը՝ Թուրքիան: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագայում խաղաղապահների տեղակայումը պարտադիր է: Թե ովքեր կլինեն խաղաղապահները, կարծում եմ՝ ամենաօպտիմալ տարբերակը Ռուսաստանն է, քանի որ այս երկիրը նորմալ հարաբերություններ ունի Ադրբեջանի ու Հայաստանի հետ, համանախագահ է, այն երկրներից է, որը փորձում է կարգավորել խնդիրը, ռազմական գործողությունները բերել հրադադարի: Սա իմ անձնական կարծիքն է»,-ասել է նխագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ