Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը անցել է 50 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News  

կորոնավիրուս

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 50 միլիոնը: Այս մասին հայտնում է Worldometers-ը։ 

Նոյեմբերի 8-ի դրությամբ ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը․ վարակակիր է ավելի քան 10 միլիոն մարդ: Հնդկաստանը այս ցուցանիշով՝ ավելի քան 8,5 միլիոն վարակակրով, երկրորդ տեղում է, Բրազիլիան՝ 5,6 միլիոն վարակակրով՝ երրորդ։

Համաճարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1,25 միլիոն մարդ։

 --00—ՄՀ