Բայդենը մտադիր է չեղարկել Թրամփի մի շարք հրամանագրեր

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 8,  24News  

Բայդեն

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, որը, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների գնահատականների, հաղթել է ընտրություններում, հունվարի 20-ին` պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նախատեսում է մի շարք հրամանագրեր ստորագրել: Այդ միջոցով Բայդենը պատրաստվում է չեղարկել մի շարք նախաձեռնություններ, որոնք արվել են ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին ТАСС գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է The Washingtwn Pos-ը։

Պարբերականի աղբյուրների համաձայն ՝ դեմոկրատ նախագահը մտադիր է կրկին միանալ Փարիզի կլիմայի պայմանագրին և չեղյալ հայտարարել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը: Նա կարող է նաև չեղյալ հայտարարել մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների համար ճանապարհորդության արգելքն ու վերականգնել ծրագիրը, որը թույլ է տալիս անօրինական կերպով բերված երեխաներին մնալ երկրում:
 

--00—ՄՀ