ԱՄՆ նոր նախագահը Ջո Բայդենն է. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր ղեկավար ունեն: Հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ, ինչպիսիք են CNN-ը, AP-ն, NBC-ն կանխատեսում են, որ ԱՄՆ նոր նախագահը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:

Բայդենը հաղթել է Փենսիլվանիայում և ստացել ընտրվելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 քվեն:

Ավելի վաղ իր հաղթանակի մասին էր հայտարարել ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը:

--00--ԱԹ