Մեր գեներալները շատ լավ գիտեն Շուշին և գիտակցում են, թե ինչ են պլանավորում․ Թուխմանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

ՀՀ վաստակավոր արտիստ Շաքե Թուխմանյանը 24TV-ի եթերում անդրադառնալով պատերազմական իրավիճակին՝ նշեց, որ մեր գեներալները շատ լավ գիտեն Շուշին և գիտակցում են, թե ինչ են պլանավորում։ Փոխարենը թշնամին չգիտի Շուշիի ոչ ելքը, ոչ էլ մուտքը։ Նրանց թվում է, թե դրոշակը կդնեն և հաղթած կլինեն։  

«Էրդողանն ու Ալիևն ապշած են, որ այդքան շաբաթներ այս ժողովուրդը չի հանձնվում, իսկ հույս ունեին, թե մի շաբաթում կգրավեն, կվերջանա։ Ադրբեջանը գիտակցելու է, որ անիմաստ է այս պատերազմը․ ցավոք, ձգձգվում է մեր արյան գնով։ Մենք գործ ունենք երկու անգիտակից, շիզոֆրենիկ պետության ղեկավարների հետ, նրանք չեն հասկանում, թե ում հետ գործ ունեն։ Ադրբեջանցի մայրերն ասում են՝ ինչի՞ համար են զոհվում մեր զավակները, դրանք մեր հողերը չեն։ Եթե ադրբեջանցիների այդքան դիակներ դրվեր իրենց տներում, վաղուց էին ընդվզել Ալիևի դեմ։ Այսօր մեր կանայք են գնում պատերազմ։ Գերմարդկային ուժ ունի այն մայրը, որ կրծքի երեխային թողել տանը ու ինքը գնացել է սահման։ Մենք հին կոճղ ենք, մեզ չեն հաղթելու։ Մենք վերջնականապես ենք հաղթելու, մի քիչ համբերեք։ Շուտով կտեսնեք, մեր տանն էլ հարսանիք կլինի»,- շեշտեց վաստակավոր արտիստը։ 

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ