Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Պուտին Մակրոն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկերոջ` Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը:

ՌԴ նախագահն ընդգծել է ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ պայքարելու վճռականությունը: Նա մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների և դրանցում Սիրիայից ու Լիբիայից ահաբեկիչների ներգրավվածության կապակցությամբ:

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ՌԴ և Ֆրանսիայի պատրաստակամությունը` Լեռնային Ղարաբաղում շարունակել միջնորդական ջանքերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 

ՌԴ նախագահը Մակրոնին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում կրակի հնարավորինս արագ դադարեցմանը և բանակցությունների վերսկսմանն ուղղված ՌԴ քայլերը:

--00--ԱԹ