Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսության ուղղությամբ կրակոցներ են արձակվել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Ադրբ

Խարկովում անհայտ անձինք կրակոցներ են արձակել Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսության ուղղությամբ: Այս մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը: Այս միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Ադրբեջանի հյուպատոսության շենքի ուղղությամբ կրակոցներն արձակվել են նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը` ժամը 02:30-ի շրջակայքում: Հյուպատոսության դռների և պատուհանների ուղղությամբ վեց կրակոց է արձակվել: Որևէ մեկը չի տուժել, քանի որ գիշերը շենքում ոչ ոք չի եղել: Տեսախցիկներն արձանագրել են, որ հարձակում գործողները երկուսն են եղել:

--00--ԱԹ