ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտություն կա. ԱՄՆ սենատոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը Twitter-ում գրառում է արել՝ հայտնելով, որ հանդիպել է Ինդիանա նահանգից Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) անդամների հետ, որի ժամանակ ընդգծվել է, որ ԼՂ-ում Ադրբեջանի և Թուրքիայի բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտություն կա:

«Մարտական գործողությունները շատ երկար են շարունակվում, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնության դադարեցմանն ուղղված ջանքերի համար»,- ասել է Թոդ Յանգը։

--00—ԼՄ