Արա բերաններդ փակե՛ք էլի, վե՛ր ընկեք տեղներդ ու օգնե՛ք, ոչ թե անընդհատ խոսեք ու խանգարեք

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

«Ներքաղաքական հարցերով բարբաջողներին ասում եմ, այ մարդ, մի ամիս բերաններդ փակեք էլի, օգնեք, ոչ թե անընդհատ խոսեք, ի՞նչ է, կռվի դաշտում հրաման տվողները բան չեն հասկանում, դու՞ք եք հասկանում։ Երբ Արծրունին լսում եմ, ասում է, ոչ էյֆորիայի մեջ մտեք, որ շատ լավ է, ոչ էլ գլուխներդ կախեք, որ շատ վատ է, այո բարդ է, բայց պետք է դուխներս տեղն ըլնի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

«Եվ բոլոր այդ ներքաղաքական բաները շատ են խանգարում, շատ եմ լսում, որ մենք պետք է արյան գնով պահենք մեր հայրենիքը, զոհերով։ Ո՛չ, չէ արա, ապրելով, ու միայն ապրելով։ Չեն մեռնում, այլ ապրում են հայրենիքի համար, որովհետև եթե սենց մեռնելով լինի, ես չեմ հասկանում ում համար ենք ազատագրում այդ հայրենիքը, եթե պետք է մտածենք որ մեռնում ենք, էլ մարդ չի մնա, առանց այդ էլ Թուրքիան շատ հստակ քաղաքականություն է վարում, դարձնել Հայաստանը անապատ, անտառներ վառելով, քաղաքներ գնդակոծելով և այլն», - նշել է Ծատուրյանը:

«Դիմանանք, կարողանանք ինչ ոչ գրավել ենք հետ բերել, առաջ գնանք, 4-5 շրջան էլ վերցնենք,  այդ ժամանակ Ադրբեջանը ծնկաչոք կգա ու հրադադար կաղերսի»,-ասել է բանախոսը:  

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ