Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել ընտրություններում իր պարտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

Թրամփ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հայտնել է, որ մտադիր չէ ընդունել նախագահական ընտրություններում իր պարտությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Հեռուստաալիքը պնդում է, որ պաշտոնյաները չեն համարձակվում Թրամփին ասել հնարավոր պարտության մասին։ Նրանք սպասում են, որ մեկ ուրիշը այդ ասի, օրինակ՝ նրա ավագ դուստր Իվանկա Թրամփը կամ փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Պարտության ճանաչումն ինքնին իրավական ուժ չունի, բայց նշանակում է, որ թեկնածուն չի վիճարկի ընտրությունների արդյունքները»,- նշում է հեռուստաալիքը։

--00--ԱՀ