Պատերազմի ահագնացող շրջանը հաղթահարված է, առավելությունը մերն է․ քաղաքագետ Հայկ Սուքիասյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Պատերազմի ահագնացող շրջանը հաղթահարված է։ Օբյեկտիվորեն բանակը պետք է չդիմանար, բայց դիմացավ։ Բանակը կարողացել է սարսափազդու հատվածը կանգնեցել։ Հիմա պատերազմը մեր լեռներում է։ Անցնում ենք սողացող, հյուծող պատերազմի, որտեղ առավելությունը մերն է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։

«Լեռներում իրադրությունը մեզ հարմար է կռվելու համար։ Մեզ դադար հարկավոր չէ, մերոնք պատերազմի տրամաբանությունը հասկացել են։ Պատերազմը մեզ համար հարմար դիրքերում է՝ լեռներում։ Մերոնք պատերազմը լավ վերահսկում են։ Սովոր ենք մեր լեռներում կռվել»,- ասել է նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ չպետք է թույլ տալ, որ թշնամին ամրանա Արաքսի հովտում։
«Եթե Արաքսի ափին կանգնելու են, դա վատագույն արդյունք կլինի մեզ համար, երկու տարի հետո իրենց կարգի կբերեն, հաջորդ անգամ իրենց համար լավագույն դիրքով կխփեն, կմտնեն Նախիջևան։ Մեր բանակը լեռներում դրանց հյուծելուց հետո, պետք է իջնի դաշտեր ու մաքրի դրանց աղբը։ Հակառակ դեպքում մենք ունենում ենք ավեր, մարդկային ու ֆինանասական կորուստներ և ուրիշ ոչ մի բան»,- ընդգծել է նա։

Ըստ նրա՝ Թուրքիային չափավորելու են՝ առաջ բերելով ցեղասպանության հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ