Ջո Բայդենը շուտով կդառնա ընտրված նախագահ. Նենսի Փելոսի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News

Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա ընտրված նախագահ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցկացվել են նախագահական ընտրություններ. երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը: 

--00--ԱԹ