Աջակցություն արցախցիներին. Շվեդիայի ասորիների կողմից հումանիտար նոր բեռը ճանապարհին է

 

 ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News   

Շվեդիա

 Շվեդիայում ասորիների ջանքերով հումանիտար օգնության նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան՝ աջակցելու արցախցի ընտանիքներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ցեղասպանագետ Անահիտ Խոսրոևան նշեց, որ այս օրերին ակտիվ աշխատում է Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean): Արդեն ուղարկված 22 տոննա հումանիտար օգնությունը ճանապարհին է: Հիմնականում ձմեռային շորեր են՝ նախատեսված արցախցի ընտանիքների համար:

«Այս օրերին թե Հայաստանի, թե աշխարհի տարբեր երկրներում գտնվող ասորիները հայ ժողովրդի կողքին են: Սա ADFA-ի առաջին նախաձեռնությունը չէ: Մինչ այդ էլ աջակցություն է ցուցաբերվել և Հայաստանում 1500 արցախցի ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության սննդամթերք»,-ասաց Անահիտ Խոսրոևան: Շվեդիայում Գերմանիայից առաջիկայում սպասում են բժշկական պարագաներ ու սարքավորումներ: Դրանք կուղարկվեն հաջորդ խմբաքանակներով:    

Անահիտ Խոսրոևան նշեց, որ ասորիների կողմից հայ ժողովրդին աջակցելու աշխատանքները շարունակվում են: Առաջիկայում նախատեսվում է դրամահավաքի կազմակերպում ԱՄՆ-ում: 

  --00—ՄՀ