Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տիգրանակերտի հնագիտական ճամբարը։ Այդ մասին ֆեսյբուքյան էջում գրել է հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նա ահազանգել է Արցախում մշակութային ցեղասպանության մասին և որպես ապացույց՝ լուսանկարներ հրապարակել:

նկար

Նշենք, որ Արցախի Տիգրանակերտում պեղումներն իրականացվում են 2006 թվականից: Դեռևս 2020-ի օգոստոսին հնագետներն այնտեղ արժեքավոր գտածոներ էին պեղել։ Ուսումնասիրության հարուստ նյութ էր հայտնաբերվել վաղ քրիստոնեական հրապարակում և անտիկ թաղամասերում:

նկար

--00—ԼՄ