Ֆրանսիական Beringer Aero-ն դադարեցրել է հերմետիկ տարաների մատակարարումը Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

ֆրանսիական Beringer Aero ընկերությունը, որի արտադրած հերմետիկ տարաները՝ նախատեսված ինքնաթիռների համար, հայտնաբերվել էին հայերի դեմ կիրառված թուրքական «Բայրաքթար» խոցված անօդաչուում, հաստատել է այդ փաստը: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ։

«Մեր արտադրանքը սխալ նպատակով է օգտագործվել, և մենք արդեն դադարեցրել ենք մատակարարումները: Այդ ապրանքներն արտադրվել և վաճառվել են Beringer Aero France-ի կողմից, ամերիկյան մասնաճյուղը ներգրավված չի եղել»,- ասվում է ընկերության ներկայացուցչի հայտարարության մեջ:

--00--ԱՀ