Մտել ենք մաշող պատերազմի մեջ, Ադրբեջանի նախնական պլանը ձախողվել է․ Քեռյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Պատերազմը կդադարի միայն ռուս-թուրքական համաձայնագրով, որտեղ կարող են լինել նաև ցավոտ փոխզիջումներ։ 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը։

Քաղաքագետի խոսքով՝ մտել ենք մաշող պատերազմի մեջ։ 

«Ադրբեջանի նախնական պլանը՝ 1-2 շաբաթում տիրել Արցախին և յոթ շրջանի, ձախողվել է։ Նրանք անցել են դիրքային պատերազմի»,- ասել  է նա։

Անդրադառնալով ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը՝ նա ասել է, որ քանի դեռ չկա հրադադար, այդ հանդիպման առանցքում քննարկման որևէ բան չկա։ Ավելին, ըստ Քեռյանի, այժմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կողմերին պատրաստում են «լավրովյան պլանը» ստորագրելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ