Թոշակառուների բանկային քարտերի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ի մարտի 31-ը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

թոշակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ի գիտություն բանկային քարտով թոշակ ստացողների, տեղեկացնում է.

«Եթե Ձեր կենսաթոշակը և/կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա տեղեկացնում ենք, որ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի մարտի 31-ը:

Սա նշանակում է, որ մինչև 2021 թ. մարտի 31-ը Ձեր վճարումները կիրականացվեն անխափան կերպով, եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում:

Ձեր՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կարող է հավելյալ ստուգվել բանկի կողմից՝ աշխատակցի կատարած տնայցի կամ տեղեկատվատեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսազանգ) կիրառման միջոցով:

--00—ԼՄ