Լիտվայի պասիվ դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի. Յոնիշկիսի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News 

Լիտվիա

Լիտվայի Յոնիշկիս քաղաքի քաղաքապետ Վիտալիյուս Գաիլիուսն անդրադարձել է արցախյան իրադարձաություններին՝ նշելով, որ Լիտվայի ներկայիս պասիվ դիրքորոշումը և Հարավային Կովկասում մարդկանց մահվան կապակցությամբ սպասողական դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի:

«Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի, Յոնիշկիս քաղաքի և Լիտվայի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ տեսակապով հանդիպման ընթացքում ես հնարավորություն ունեցա իմ ցավակցությունը հայտնել Արցախի քաղաքացիներին և ողջ հայ ազգին ամենաթանկի՝ մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։ Հայաստանի և Բալթյան երկրների ժողովուրդները Խորհրդային Միությունում անկախության շարժումների առաջամարտիկներն էին: Հայաստանի անկախության շարժումը սկսվեց 1988 թ., երբ Ղարաբաղյան շարժումը միավորեց երկրում և դրանից դուրս բնակվող միլիոնավոր հայերի: Այն ժամանակ, երբ Լիտվայի անկախության շարժումն ընդունում էր Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը(1988), ես ինքս Լեռնային Ղարաբաղում էի, և իրավիճակն իմ աչքերով տեսա: Լիտվայի ներկայիս պասիվ դիրքորոշումը և Հարավային Կովկասում մարդկանց մահվան կապակցությամբ սպասողական դիրքորոշումը ոչ մի արդադացում չունի: Կարծում եմ, որ մենք պետք է հիշենք մեր հանձնառությունը մի ազգի հանդեպ, որը չի հապաղել ձեռք մեկնել մեզ ամենադժվար շրջանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նշել է Վիտալիյուս Գաիլիուսը:

--00—ՄՀ