Վիեննայի ահաբեկչության գործով 14 ձերբակալված կա, նրանց թվում են Թուրքիայից ներգաղթյալներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

վիենա
DW-ն, հղում անելով Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերին, հայտնում է, որ Վիեննայում ահաբեկչական գործով կա 14 ձերբակալված։ 

Ձերբակալվածները Ավստրիայի քաղաքացիներ են. նրանք 18-ից 28 տարեկան ներգաղթյալներ են։ Ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից։

Հետաքննություն է կատարվում՝ պարզելու նրանց մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք կրակ էին բացել Վիեաննայում խաղաղ բնակչության վրա: Զոհվել է 7 մարդ: Ոստիկանները ահաբեկիչներից մեկին վնասազերծել են, մյուսին հաջողվել է փախչել:

--00—ԼՄ