Ովքեր նշում են, որ իրենց մի ձեռքի բազկի տարածք է մնացել հասնելու,ամեն ինչ դժոխք է դառնալու

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Այսօր էլ ողջ օրվա ընթացքում Ադրբեջանական զինված ուժերը, վարձկանները մի քանի ուղղությամբ` այդ թվում հյուսիսային և հյուսիս-արևելեյան ուղղությամբ փորձել են հարձակումներ իրականացնել; Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ, Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ։ Մի քանի զրահատեխնիկայով փորձել են հարձակում իրականացնել, կորցրել են 2-3 միավոր զրահատեխնիկա և հետ են շպրտվել»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը շեշտեց, որ ովքեր նշում են, որ իրենց մի ձեռքի բազկի տարածք է մնացել հասնելու համար, իրենց համար ամեն ինչ դառնալու է դժոխք։

--00--ԱՀ