Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ․ Grazie ․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Լենա Նազարյան

«Անցած հինգ օրերի ընթացքում Իտալիայի քաղաքները սոլիդար են մեզ հետ: Grazie Grazie»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը:

իկ

Հոկտեմբերի 28-ին Իտալիայի Պալերմոյի քաղաքային խորհուրդը ընդունեց բանաձև, որով հանձնարարվում է քաղաքապետին դիմել Իտալիայի ազգային իշխանություններին Արցախի Հանրապետության ճանաչման համար,

Հոկտեմբերի 28-ին Իտալական Ազոլո քաղաքը նույնպես ընդունեց բանաձև, որով դիմում է Իտալիայի ազգային իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդրանքով,

Հոկտեմբերի 30-ին Իտալիայի Բերգամո քաղաքի ավագանին միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը դատապարտել Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում,

Նոյեմբերի 2-ին Իտալիայի Լոմբարդիա ռեգիոնը ընդունեց բանաձև, որով կոչ է անում Իտալիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

Նոյեմբերի 2-ին Իտալիայի Կարբոնյանո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով,

Նոյեմբերի 2-ին Իտալիայի Սքիո քաղաքային խորհուրդը դիմեց Իտալիայի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու խնդրանքով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ