Քանյե Ուեսթն ընդունել է իր պարտությունը. նա ստացել է մոտ 57 հազար ձայն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ռեփեր

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթսն ԱՄՆ նախագահի ընտրություններում մոտ 57000 ձայն է ստացել:

Twitter-ի միկրոբլոգում երաժիշտը ընդունել է իր պարտությունը. նա լուսանկար է հրապարակել Ամերիկայի քարտեզի ֆոնին ու գրառում արել. «Քանյե 2024»։

Համացանցում ենթադրել են, որ ռեփերն այդ կերպ ակնարկել է նախագահական հաջորդ ընտրությունում իր մասնակցության մասին։

Հիշեցնենք, որ առաջատար են երկու թեկնածուները՝ Ջո Բայդենն ու գործող նախագահ Դոնալդ Թրամփը: Այս պահին առաջատարը սեռևս Բայդենն է: Թրամփը հայտարարել է, որ փայնքերի վերջնական հաշվարկից հետո մտադիր է բողոքարկել արդյունքը, դիմելու է ԱՄՆ-ի Գերագույն դատարան: 

--00—ԼՄ