Ձերբակալված վարձկանները երկուսն են, Բադասյանը շփոթել է. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Իրականում ձերբակալված վարձկանները երկուսն են: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ գործընկերներ, ՀՀ արդարադատության նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում շփոթմունքի արդյունքում նշել է, որ այս պահին ունենք ձերբակալված սիրիացի երեք վարձկան։ Իրականում ձերբակալված վարձկանների թիվը երկուսն է»,-ասել է ԱՆ խոսնակը:

--00—ԼՄ