Սահակաշվիլին հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ վարակված է եղել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, հայտնում է, որ մի քանի շաբաթ առաջ վարակված է եղել կորոնավիրուսով և այդ մասին իմացել է միայն հակամարմինների թեստ հանձնելուց հետո:

«Մի քանի շաբաթ առաջ վարակվել եմ կորոնավիրուսով, ոչ ծանր գրիպից թեթև եմ տարել։ Շատերն են այդ մասին ասում։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է զգույշ լինել»,- հայտարարել է Սաակաշվիլին և հավելել, որ հիվանդությունն առանց ախանշանների է անցել։ 

Վրաստանի նախկին նախագահը, որի ներկայացրած քաղաքական ուժը մասնակցում էր վերջին ընտրություններին դաշինքի կազմում, կարևոր է համարել նաև հասարակության համախմբումը, քանի որ կորոնավիրուսով վարակվելու մտահոգությունը կարող է պատճառ դառնալ, որ հասարակությունն ընտրությունները չբողոքարկի փողոցում: 

--00—ԼՄ