Ադրբեջանում ընդդեմ Ալիևի շիա գեներալների ապստամբություն է հասունանում. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Wargonzo նախագծի ստամբուլյան աղբյուրները հայտնում են, որ Բաքվի գեներալիտետը թուրքերի կողմից բանակի ղեկավարումից հեռացվելուց հետո պատրաստվում են ապստամբության։ Ադրբեջանցի սպաները, որոնք պատկանում են մուսուլմանության շիա ճյուղին, վրդովված են այն փաստից, որ իրենց մարդկանց ռազմաճակատում ղեկավարում են թուրքական հատուկ ծառայություններն ու թրքամետ ահաբեկչական խմբավորումների դաշտային հրամանատարները, որոնք ծայրահեղ սուննի են։ 

Ըստ աղբյուրի՝ Ալիևն աստիճանաբար կորցնում է երկրում կառավարաման ղեկը։ Հիմա նրա անմիջական շրջապատում սկանդալ է հասունանում։ Փաշաևների կլանը, որը ղեկավարում է Ալիևի կինը, նրանից պահանջում է վերջնականապես ենթարկվել Անկարայի կամքին։ Ընդ որում, կլանը պահանջում է այդ անել անմիջապես։

«Ինքը՝ Իլհամը, փորձում է ավելի խորամանկ խաղ խաղալ՝ ձևացնելով երկխոսություն Մոսկվայի հետ, որպեսզի խուսափի ՌԴ-ի հետ կապերի կտրուկ և սկանդալային խզումից։ Բայց դրա հետ միասին նա հասկանում է, որ Էրդողանի «տակ պառկել» ամեն դեպքում ստիպված է լինելու»,-գրում է Wargonzo-ն։

--00—ԼՄ