Բռնապետի հետ դաշինք կնքելով հստակեցրիր, թե ում կողմից ես․ Սարիկ Անդրեասյանը՝ Զելենսկուն

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News  

Սարիկ

Ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանն իր ինստագրամյան էջում պատասխան բաց նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ու նշել, որ դա վերջին նամակն է։

 «Վլադիմիր, ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել նամակիս պատասխանելու համար։ Ես քեզ կպատասխանեմ ռուսերենով։

 Հավատում եմ հայկական աղբյուրներին այն պատճառով, որ երբ պատերազմ սկսվեց, ու մենք աղմուկ բարձրացրինք, թե հարձակվել են մեզ վրա, Ալիևը հերքեց այդ փաստը, հետո էլ ինչ-որ պահի խոստովանեց, որ դա այդպես է։ Հետո ասացինք, որ կռվում ենք Սիրիայից վարձկանների, թուրքական բանակի դեմ, Ալիևը դա  ևս հերքեց, քանի դեռ ենք չսկսեցինք ոչնչացնել թուրքական անօդաչուներն ու թուրքական զինտեխնիկան։  
Հազարավոր տներ են քանդվել, հիվանդանոցներ ու եկեղեցի վնասվել։ Սա փաստ է, որով աշխարհը միայն անհանգստացած է և ոչ ավելին։

 Ճիշտ ես, որ շատ երկրներ են Ալիևին զենք վաճառել, բայց այժմ ուկրաինական, իսրայելական, բելառուսական բեռնատար ինքնթիռներն են Բաքու մեկնում, ու կարող եմ ենթադրել, որ ճարպ, կարտոֆիլ կամ հումուս չեն տեղ հասցնում։ Ամբողջ թվարկածիցս հետո միայն հայկական կողմին կարող եմ վստահել ու հավատալ, քանի որ բացի պաշտոնական աղբյուրներից ընկերներ ունեմ Ստեփանակերտում, որոնք օգնում են վիրավորներին, ծերերին և երեխաներին։  

 Ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում որևէ կուսակցության չեմ պատկանում։ Ռուսաստանում իշխանության կամ ընդդիմության համար երբևէ քարոզ չեմ արել ընդգծել է նա և հստակեցրել, որ հայ ազգը ոչ թե որևէ նախագահի կամ ղեկավարի, այլ իր սեփական տունը, երեխաներին, մշակույթն ու հավատը պաշտպանելու համար է կռվում։ 

Բռնապետի հետ դաշինք կնքելով ու Յարոսլավ Իմաստունի շքանշան նրան տալով՝ դու հստակեցրիր, թե ում կողմից ես՝ չնայած վստահ եմ՝ ուկրաինացիներն այդ կարծիքին չեն»,- գրել է նա։

--00—ՄՀ