Ստեփանակերտում կրկին կիրառվել են կասետային ռումբեր. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Ադրբեջանցի զինվորականները քիչ առաջ հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ։ Այս մասին գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ադրբեջանցի զինվորականները քիչ առաջ հրթիռային հարված են հասցրել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ։ Ստեփանակերտում աշխատող որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ կրկին կիրառվել են կասետային ռումբեր»,- գրել է ՄԻՊ-ը։

--00--ԱՀ