Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի․ Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Մեր ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ դեպքերում հակառակորդին հետապնդելիս նաև բնագծերի փոփոխություն են կատարում։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ հայտնեց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Խոսելով Իլհամ Ալիևի հայտարարությունների մեջ առկա հակասությունների մասին ՊՆ ներկայացուցիչը նշեց․

«Այո, կան հակասություններ և դրանք նկատել են նաև Ադրբեջանի բնակիչները, որոնք երեկ և այսօր համացանցում ծաղրում էին Ալիևին և հարց էին տալիս՝ հերի՞ք չէ նույն գյուղերը մի քանի անգամ «ազատագրես»։

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում կիրառվել է հրետանային միջոց՝ ոչ մեծ տրամաչափի։ Այս պահին այնտեղ համեմատաբար հանգիստ է ։ 

--00--ԱՀ