Առաջնագծի տղերքից աղջիկներին. փոքր, բայց ջերմ նվեր՝ «սնիկերս»-ի փոխարեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Զոյա

Հայրենիքի պաշտպաններն արձագանքել են թիկունքից ստացվող աջակցությանն ու դրական հույզերին: Նրանք փամփուշտներով «գրել են» իրենց քաղցրավենիք ու երկտող ուղարկած աղջիկների անունները: Նրանցից մեկը լուսանկարներ է հրապարակել և հետևյալ գրառումն արել.

«Աղջիկներ ջան, շատ շնորհակալ եմ սնիկերսների և էն ամենի համար, ինչ անում եք մեզ համար, որ մենք ոչ մի բանի պակաս չունենանք, մերսի շատ սրտանց խոսքերի համար: Առաջնագծից ձեզ համար մի փոքր, բայց սրտանց նվեր»:

Միլենա
Անգելինա
Աննա
Լիլիթ
Յուլիանա
Նանե
Ռոզա

--00--ԱԹ