Ֆրանսիական Գրենոբլի քաղաքապետը առաջարկ է արել Սևանի քույր քաղաքին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի քաղաքապետ Էրիկ Պիոլի առաջարկը միաձայն ընդունվել է Քաղաքային խորհրդի կողմից:

«Լեռնային Ղարաբաղը ներկայումս մտահոգիչ բախման վայր է. Այնտեղ խիստ մտահոգիչ է խաղաղ բնակչության վիճակը: Գրենոբլը կապված լինելով Հայաստանի հետ՝ տեղի բնակիչների ուշադրության կենտրոնում է։ Գրենոբլի բնակիչների հայացքն այսօր ուղղված է այս տարածաշրջանին, որտեղ հայությունը պայքարում է իր գոյատևման համար: Առերեսվելով այս բարդ իրավիճակին՝ Գրենոբլ քաղաքը ցանկանում է իր համերաշխությունը հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերին, այս հակամարտության բոլոր զոհերին և ընտանիքներին:

Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց այս հակամարտությունը, որի առաջին զոհերը քաղաքացիական բնակչությունն է, պետք է ավարտվի:

Սա է 1992 թվականին ստեղծված Մինսկի խմբի գոյության բուն իմաստը, որը համանախագահում են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, որը կոչ է անում խաղաղ և բանակցային ելք ունենալ այս հակամարտության մեջ: Գրենոբլը և Սևանը՝ Հայաստանի նրա քույր քաղաքը, սփյուռքի և Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ համագործակցությունը թույլ է տալիս Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգտվել առողջապահական ծառայություններից Սևանում:

Մենք պետք է ավելի ընդլայնենք մեր հետագա ծրագրերը` միևնույն ժամանակ պահպանելով միջազգային համագործակցության կանոնները սահմանող 2018-ի շրջաբերականով սահմանված 2014թ. Օրենքը, այսինքն` հարգելով ֆրանսիական դիվանագիտության դիրքերը:

Մենք համոզված ենք, որ խաղաղ երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղում տևական զինադադար թույլատրելու միակ լուծումն է:

Ահա, թե ինչու Գրենոբլ քաղաքի քաղաքապետարանի խորհուրդը արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում է հետևյալը.

1․ Լեռնային Ղարաբաղին ազդող հակամարտության խաղաղ լուծում գտնելու և անհապաղ հրադադար թույլ տալու համար արդեն իսկ իրականացված բոլոր դիվանագիտական ջանքերի ուժեղացում

2․ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար շտապ օգնության ֆոնդի ստեղծում, որը կարող են նաև լրացնել համայնքները, բացի Հանրապետության Նախագահի կողմից 2020 թ. հոկտեմբերի 22-ին հայտարարված բժշկական օգնությունից»։

--00—ԼՄ