Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է. Մերկել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իսլամական ահաբեկչությունը համարում է բոլորի համար ընդհանուր թշնամի: Վիեննայում գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը Twitter-ի միկրոբլոգում տարածել է այդ մասին հայտարարությունը

«Իսլամական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է: Այս մարդասպանների և նրանց դրդողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է», - նշվում է հայտարարությունում:

Կանցլերը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Վիեննայում ահաբեկիչները կրակ են բացել քաղաքացիների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, մյուսին հաջողվել է փախչել զենքով: Վտանգ կա, որ նա կարող է կրկնել հանցագործությունը:

--00—ԼՄ