Հակառակորդի շարժերը ու խմբավորումները նկատվում և հրետանու կրակով խոցվում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Արծրուն Հովհաննիսյան

Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Այս մասին, ճեպազրույցի ժամանակ ասաց, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Որոշ ստորաբաժանումներ մնալով ծուղակում մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։

«Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։ Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են»,-նշեց նա։

 

--00--ԱՀ