Սյունիքի մարզում հակառակորդի հրետակոծության հետևանքով կա 1 զոհ և 2 վիրավոր․ ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Այսօր՝ ժամը 18:00-ին, ադրբեջանական զինուժը հարվածել է Հայաստանի Սյունիք մարզի Դավիթ Բեկ բնակավայրին, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա հայտնում է, որ 1 քաղաքացի է մահացել, 2 քաղաքացի վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Վնասվել են քաղաքացիական տներ:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել ՀՀ-ի անվտանգության ապահովման համար ՌԴ-ից աջակցության հարցով: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխանել էր ՀՀ վարչապետի նամակին՝ հայտնելով, որ ՌԴ-ն Երևանին կտրամադրի օգնություն, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք:

--00--ԱՀ