Ի տարբերություն Կոսովոյի՝ Արցախն անջատված է, այդ անջատումը պետք է ճանաչել. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Արցախից օրերս վերադարձած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասում է, որ Երևանում ավելի շատ խուճապ կա, քան հրետակոծվող Արցախում: 24News-ին պատգամավորը փոխանցեց զինվորների ուղերձը. «Զինվորներն ասում էին՝ մենք սահմանը պահենք, բայց դուք Ղազանչեցոցում ավելի հաճախ հարսանիք արեք»:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչը վստահ է՝ ամեն գնով խաղաղության գնալ չի լինի, այն պետք է պարտադրել հաղթանակով: Ինչո՞ւ, բացատրում է, որովհետև եթե խաղաղություն չպարտադրենք, հաջորդ սերունդներին ենք թողնելու հարցը:

Նա այն տեսակետին է, որ Արցախի անկախությունը ՀՀ-ն պետք է ճանաչի հարմար պահի, իրավիճակից ելնելով, իսկ աշխարհը դրան սպասելու առումով չպետք է ժամանակ կորցնի: «Ինչ վերաբերում է «Անջատում՝ հանուն փրկության» մոդելին, ապա ֆիքսենք, որ ի տարբերություն Կոսովոյի՝ Արցախն անջատված է, այդ անջատումը պետք է ճանաչել»,- հավելում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ