Ֆրանսիայի ՆԳ նախարարը կմեկնի Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

ՆԳ նախարար

Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալ Դարմանենը մոտ օրերս կմեկնի Ռուսաստան: Կառույցի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է եկել նոյեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։

«Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»,-ասել է նա:

 Ժերալդ Դարմանենը հայտնել է, որ Ֆրանսայի նախագահի հրամանով շաբաթվա վերջ աշխատանքային այցով եղել է Թունիսում և Ալժիրում՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հարցերի հետ:

--00—ՄՀ