Երևանի քաղաքապետը կարող է 4 տեղակալ ունենալ. նախագիծը մշակել է վարչապետի աշխատակազմը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքապետարան.

Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 2-ին, տեղի ունենալիք ԱԺ նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանին:

Նախագծով նախատեսվում է Երևանի քաղաքապետի տեղակալների հաստիքների քանակը ավելացնել մեկ հաստիքային միավորով` այն է. սահմանել, որ քաղաքապետը կարող է ունենալ եւս ոչ ավելի, քան 4 տեղակալ:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի` որպես համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավար (հրամանատար) հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Նախագիծը մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ