Ադրբեջանն ի վիճակի չէ իր ուժերով լուծել անվտանգության խնդիրները և դիմեց վարձկաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

քաղաքական

«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև միջազգային անվտանգությանը և այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա», - նշել է վարչապետը։

--0--ԿԿ