ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել և ինքնակամ մեկուսացել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 2, 24News

ահկ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Թվիթերի իր էջում հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ինքնամեկուսացել է։ 

«Շփվել եմ մեկի հետ, ում COVID-19-ի թեստի արդյունքը դրական է եղել։ Ինձ լավ եմ զգում, ախտանիշներ չկան, բայց առաջիկա օրերին ինքնամեկուսացման մեջ կլինեմ ԱՀԿ ուղեցույցներին համապատասխան և կաշխատեմ տանից»,- գրել է Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։

Նշենք, որ այս պահին աշխարհում վարակակիր է 46,8 միլիոն մարդ, որից մահացել է 1,2 միլիոնը, 33,7 միլիոն մարդ ապաքինվել է:

--00—ԼՄ