Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 62, վիրավորվել 940 մարդ

ԵՐԵՎԱՆՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 62, վիրավորվել 940 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):

AFAD-ը նշում է, որ ներկայումս 8 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է:

--00--ԱՀ