Նախկին ԽՍՀՄ տարածքում Թուրքիան ուզում է գերիշխող դառնալ. դա ահազանգ է ՌԴ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը հույս ունի՝ Ռուսաստանից եկող արձագանքը, նախևառաջ, զենքերի նոր խմբաքանակի տեսքով կլինի: 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ, նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ քաղաքական գործիչ է, Արշակյանը ողջունեց վարչապետի՝ ՌԴ-ին դիմելու քայլը:

«Փաշինյանը, փաստորեն, գործի դրեց փոխօգնության պայմանագիրը»,- ավելացրեց մեր զրուցալիցը:

Ազատ Արշակյանն այն տեսակետին է, որ Թուրքիան ակնհայտ նկրտումներ ունի տարածաշրջանում, ավելին՝ նախկին ԽՍՀՄ տարածքում նա ուզում է գերիշխող դառնալ, իսկ դա ահազանգ է Ռուսաստանին: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ