Իրանի սահմաններին ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Զարիֆ

Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման վերաբերյալ Իրանի նախագիծն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: 

Իրանի հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ ԼՂ հակամարտության գոտում լարվածության հենց սկզբից Իրանը բանակցություններ է վարում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ:

«Մենք կարծում ենք, որ պատերազմն ամենամեծ վնասը կհասցնի տարածաշրջանի երկրներին, այդ պատճառով այս երկրները կարող են առավելագույն ազդեցությունն ունենալ կրակի դադարեցման հարցում: Այս համատեքստում մենք բանակցություններ ենք վարում»,- ասել է նա՝ նշելով, թե Իրանի նախաձեռնությունը մրցակցության մեջ չի մտնում կարգավորման այլ մեխանիզմների հետ, օրինակ՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի:

Զարիֆը նշել է, որ ՀՀ, ՌԴ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների հետ արդյունավետ բանակցություններ է ունեցել: Իրանի նախաձեռնության առանձնահատկությունն, ըստ Զարիֆի, այն է, որ խոսքը ոչ թե կրակի ժամանակավոր դադարեցման մասին է, այլ ուղղված է տարաձայնությունների հարթմանը՝ հիմք ընդունելով այն շրջանակները, որոնք սկսվում են որոշ սկզբունքների երկու կողմերի հավատարմությունից, իսկ ավելի ուշ կյանքի կկոչվեն այլ քայլեր:

ԱԳ նախարարը նաև անդրադարձել է ահաբեկիչների ներգրավվածությանը, նշել, որ Իրանի սահմաններին ահաբեկիչների ներկայությունն անհանդուրժելի է:

--00--ԱԹ