Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է ուղղափառ հոգևորականի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

․

Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Huff Post»-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով 16:00-ին, երբ հոգևորականը պատրաստվել է փակել եկեղեցու դռները: Կասկածյալը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ և դիմել փախուստի:

Լրատվամիջոցը հայտնում է, որ հույն հոգևորականը գտնվում է ծանր վիճակում:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ֆրանսիայի իրավապահ մարմինները, նրանք շրջափակել են տարածքը, իսկ իշխանությունները քաղաքացիներին հորդորում են շրջանցել նշված հատվածը:

--00--ԱՀ