Մարտունի քաղաքն ամբողջ օրը գտնվել է Ադրբեջանի թիրախում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Արցախի Մարտունի քաղաքն այսօր ողջ օրը գտնվել է Ադրբեջանի ԶՈւ կրակոցների տակ: WarGonzo նախագիծը շրջել է քաղաքում: Բլոգեր Սեմյոն Պեգովը հայտնում է` ողջ օրը ադրբեջանական ԶՈւ-երը Մարտունին թիրախավորել են Դ-20 թնդանոթներով, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ  կայաններով և ավիացիայով:

«Մարտունին ճակատամերձ քաղաքներից է, գտնվում է շփման գծից ոչ շատ հեռու: Մարդիկ օրվա մեծ մասն անցկացնում են նկուղներում: Օտարերկրացի լրագրողները լսում են, թե ինչպես է ադրբեջանական ԶՈւ-ն ժամեր շարունակ խախտում հրադադարը»,- հաղորդում է նա:

Մանրամասները` տեսանյութում:

--00--ԱԹ