Շատ կարևոր է ՀՀ-Իրան երկկողմ այն օրակարգը, որը հրատապ է ներկա պատերազմական պայմաններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

քաղաքական

Եթե նկատեցիք, գրեթե անդրադարձ չեմ կատարել Իրանի առաջարկած կարգավորման ծրագրին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Պատճառը մեկն է՝ այն, ըստ էության արդիական չէ։ Շատ ավելի կարեւոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում։

Ըստ այդմ՝ պետք է ապահովել՝ երկու երկրների միջեւ անխափան ցամաքային կապը եւ կենսական նշանակության բեռների անարգել անցումն այդ ճանապարհով, ստեղծել պատերազմի հետ կապված տեղեկատվության փոխանակման եւ համակարգման օպերատիվ խողովակ, քննարկել համատեղ կամ իրանական աջակցությամբ հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հնարավորությունները մերձարաքսյան գոտում եւ այլ հարցեր, որոնց մասին այստեղ գրելն ավելորդ եմ համարում։

Շատ ավելի լավ կլիներ, եթե այս ամենն արվեր մինչեւ պատերազմը, բայց ունենք այն, ինչ ունենք»,-գրել է Ոսկանյանը

--0--ԿԿ