Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել ստանձնած պարտավորությունները․ բնակավայրերը ռմբակոծվում են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31,  24News 

շուկա

Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ վաղ առավոտվանից Ադրբեջանը վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունները։ Այս մասին թվիթերւյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է», - նշել է Փաշինյանը։

--00—ՄՀ