Վերադարձե՛ք հաղթանակով. սպասում ենք նույն կազմով․առաջնագիծ է մեկնել ԱԻՆ փրկարարների ջոկատը

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

 

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:

Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է...

Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը:

--00--ԱՀ