Անհապաղ հումանիտար հրադադար սահմանել․ կատարել ձեռք բերված պարտավորությունները․ ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ստեփանակերտ

ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է ԼՂ հակամարտության ընթացքում բնակավայրերի վրա բոլոր հարձակումները և ռմբակոծությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք կրկին անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի վերաբերյալ նրանք պայմանավորվել են, եւ ամբողջությամբ կատարել քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության իրենց պարտավորությունները»,- ասել է Դյուժարինը:

--00--ԱՀ