Հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ․ մենք ունենք դիրքային բարելավում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News 

Այսօր՝ ամբողջ օրը, Ադրբեջանի ԶՈՒ և նրան զինակցող ահաբեկչական խմբավորումները շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները ՀՀ սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչպես նաև Արցախի հյուսիսից մինչև հարավ։ Այս մասին հայտնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել։ Հակառակորդին՝ չնայած որոշակի ջանքերին, չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղությամբ»,- հայտնեց ՊՆ ներկայացուցիչը։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական ուժերը դիրքային որոշակի բարելավում են ունեցել։

--00--ԱՀ