Երեկվա իմ ելույթը ուներ երկու խնդիր, երկուսն էլ լուծված են. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուղղված ուղերձի ընթացքում անդրադարձավ երեկվա իր ելույթին.

«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, և, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթն ուներ երկու նպատակ․ միջազգային հանրությանն ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը և հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ։

Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ։ Բոլորիդ շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար»։

--00--ԱԹ