Պոմպեոն Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին կոչ է արել պահպանել հրադադարը

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

պատերազմ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինայնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնայիյն Ղարաբաղում իրավիճակը։ Նա կոչ է արել կատարել պարտականություններն ու պահպանել հրադադարը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտհաուսը։  

 «Պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն երկրների ղեկավարներին կոչ է արել  կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորություններն ու ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պահպանում են հրադադարի ռեժիմը:  

Հոկտեբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին երրորդ պայմանավորվածությունը: ԱՄՆ նախագահը ԼՂ հակամարտությունը «հեշտ լուծվող» հարց էր համարել: Հրադադարի մասին հայտարարությունից հետո նա շնորհավորել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին:

Ադրբեջանը, սակայն, կրկին կոպտորեն խախտեց հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ժամը 17:00-ից սկսած հակառակորդը կրակի ինտենսիվությունն ավելացրեց:

--00—ՄՀ